15 000 դրամ և ավելի գնման դեպքում առաքումն ԱՆՎՃԱՐ է:

amam

Մեր մասին

About store

rouGe-ը, լինելով Հայաստանում օծանելիքի և կոսմետիկայի վաճառքի առաջատար, տարիներ շարունակ բավարարում է անգամ ամենախստապահանջ հաճախորդների պահանջները։ 1996 թվականին մեր առաջին խանութ-սրահի բացմամբ մեկնարկեց մի ճանապարհ, որը մեզ հասցրեց բացառիկության և բազմազանության նոր մակարդակի։

Այժմ մենք ներկայացված ենք 10 խանութ-սրահով Հայաստանում, որոնցից 2-ը M·A·C, 2-ը՝ Jo Malone London։


Մեր աշխատանքի արդյունքն այն է, որ ավելի քան 56,000 հավատարիմ հաճախորդներ վստահում են մեզ։

rouGe-ը հանդիսանում է 145-ից ավելի միջազգային բարձրորակ ապրանքանիշերի բացառիկ դիստրիբյուտոր և պաշտոնական ներկայացուցիչ։


Մենք ընտրում ենք միայն լավագույնը՝ մեր հաճախորդներին առաջարկելով բարձրակարգ սպասարկում և որակ։

Մեր փորձառու թիմը միշտ պատրաստ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, որպեսզի ձեր ընտրությունը լինի կատարյալ։