Գաղտնիություն և պայմաններ

Գաղտնիություն և պայմաններ

Ծանոթացեք Rouge.am-ից օգտվելու, պատվեր ձևակերպելու, առաքում ստանալու, ապրանք վերադարձնելու և վճարման եղանակ ընտրելու հիմնական պայմաններին։

01

Գաղտնիության քաղաքականություն

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել rouge.am-ի այցելուներին, թե համակարգում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Տեղեկությունների հավաքագրում

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

  • Անուն-ազգանունը, Էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարները,
  • Բանկային ռեկվիզիտները, եթե վճարումը կատարվել է բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca վճարային համակարգի միջոցով:
  • Ձեր պատվերների պատմությունը, նախընտրելի ապրանքների ցանկը և այլն,
  • Պատվերի առաքման հասցեն և առաքման կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ ինֆորմացիան,

Տեղեկությունների օգտագործումը

Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

  • Պատվերների առաքումների կազմակերպում, ծառայությունների մատուցում, անհրաժեշտ աջակցության ապահովում,
  • Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատում և կատարելագործում,
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
  • Մեր ապրանքների և ծառայությունների, պատվերների առաքման վերաբերյալ տեղեկացնող բնույթի ծանուցումների, էլ․ նամակների ուղարկում:

Տեղեկությունների գաղտնիությունը

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Հաշվի պաշտպանվածություն

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք rouge.am-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը:

02

Առաքման քաղաքականություն

Տվյալ պահին իրականացնում ենք առաքում միայն Երևանի տարածքում: 15 000 դրամ և ավելի գնման դեպքում առաքումն ԱՆՎՃԱՐ է: Մինչև 15 000 դրամ գնում կատարելու դեպքում առաքման վճարը կկազմի 1 000 դրամ:

Պատվերի առաքումն իրականացվում է այն ձևակերպելուց հետո՝ 1-3 օրվա ընթացքում։

Առաքումը չի գործում շաբաթ և կիրակի օրերին:

Գրասենյակի աշխատանքային գրաֆիկն է՝

  • Երկուշաբթի - Ուրբաթ - 09:00-18:00
03

Վերադարձի եւ փոխհատուցման քաղաքականություն

Վերադարձ

Դուք ունեք 14 օրացուցային օր ապրանքը, այն ստանալու պահից, վերադարձնելու համար:

ՀՀ կառավարության որոշմամբ բացառություն են կազմում խնամքի և կոսմետիկ միջոցները, որոնք ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման.

Վերադարձի իրավունք ունենալու համար ձեր ապրանքը պետք է չօգտագործված լինի և լինի նույն վիճակում, ինչ դուք ստացել եք:

Ձեր ապրանքը պետք է լինի օրիգինալ փաթեթավորման մեջ:

Ձեր ապրանքը պետք է ունենա անդորրագիր կամ գնման ապացույց:

Փոխհատուցում

Երբ մենք ստանանք վերադարձված ապրանքը, մենք կտեղեկացնենք Ձեզ արդյոք գումարը փոխհատուցման ենթակա է թե ոչ՝ ելնելով ապրանքի վիճակից։Հավելյալ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ info@rouge.am էլ՝ հասցեով։

Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել:

04

Վճարման քաղաքականություն

Rouge.am-ում գնումներ կատարելիս կարող եք վճարել հետևյալ մեթոդներով:

  • Բանկային քարտ (ArCa, Visa, MasterCard)
  • Կանխիկ
  • Arca, Visa, MasterCard

Այս մեթոդը հասանելի է առցանց գնումների համար:

Պատվեր կատարելիս ընտրեք Arca, Visa, MasterCard վճարման տարբերակը, ապա լրացրեք քարտի տվյալները:

Կանխիկ

Այս մեթոդը ընտրելու դեպքում անհրաժեշտ կլինի վճարել կանխիկ՝ պատվեր մատակարարող աշխատակցին մատակարարման պահին: