BANDERAS
Her Golden Secret Eau de toilette
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
A.BANDERAS HER GOLDEN SECRET. Գայթակղության սադրանք: Հայտնի կինոդերասան և պարֆյումեր Անտոնիո Բանդերասը համալրում է պարֆյումերային գլուխգործոցների իր հավաքածուն: Her Golden Secret-ը կրքի ու համարձակ գայթակղության, անհաղթահարելի ձգողականության ու կանացի զգացմունքայնության բույրն է: Բանականությունն այստեղ չի կառավարում խորքային զգացմունքները, իսկ էմոցիաներն ընդգծում են ցանկությունները: Her Golden Secret-ը ծաղկային և մրգային նոտաներով հագեցած կախարդական էլիքսիր է: Սկզբնային նոտաներ. բերգամոտ, մանդարին, խնձոր, դեղձ: <<Սրտի>> նոտաներ. գարդենիա, սև հաղարջ, նարնջի ծաղիկներ: Հիմնային նոտաներ. վանիլ, եղենափայտ, պաչուլի, տոնկի հատիկներ, մուսկուս:
Antonio Banderas-ը բրենդ է, որը ստեղծում է գայթակղիչ և վառ բույրեր: Այն հիմնադրվել է հոլիվուդյան հայտնի դերասանի կողմից 1997 թվականին։ Հենց այս տարի էր, որ իսպանական ծագումով հայտնի հոլիվուդյան դերասան Անտոնիո Բանդերասը պայմանագիր կնքեց հանրահայտ Antonio Puig ընկերության հետ՝ երկարաժամկետ համագործակցության և օծանելիքների համատեղ ստեղծման համար։ Շուտով թողարկվեց կանացի և տղամարդու բուրմունքների շարք, որոնք անմիջապես ձեռք բերեցին մեծ տարածում: Անտոնիո Բանդերասը համբավ ձեռք բերեց որպես մարմնամարզական կազմվածքով խենթ, գրավիչ գեղեցիկ տղամարդու: Հենց դերասանի այս տեսքն էլ մարմնավորվեց տղամարդկանց համար նախատեսված բույրերի շարքում։ Banderas-ի օծանելիքները գրավում են ուժեղ սեռի դինամիկ, ինքնավստահ, ակտիվ և զգայական ներկայացուցիչներին: Անտոնիո Բանդերաս կանացի օծանելիքը նվիրված է բարդ, մի փոքր առեղծվածային, շատ գրավիչ ժամանակակից տիկնոջը: Յուրաքանչյուր կոմպոզիցիա հղի է նուրբ ծաղիկներով և Միջերկրական ծովի խենթ մթնոլորտով, իսպանական հոգու խառնվածքով:
Գին
14.300 ֏
1