Ապրիլի 2-ին, Dalma Garden Mall-ում, rouGe-ի կողմից հանդիսավոր կերպով բացվեց Kilian Paris բուտիկը՝ դառնալով տարածաշրջանում միակ և բացառիկ ներկայացուցչությունը։ Այս կարևոր հնարավորությունը վստահվել է հենց rouGe ընկերությանը՝ որպես լյուքս և նիշային օծանելիքի ոլորտում վստահելի և առաջատար գործընկեր։


Բացման միջոցառումը վերածվել էր իրական շքեղ իրադարձության՝ համախմբելով Հայաստանի առաջատար հանրային դեմքերին, ազդեցիկ կարծիք ձևավորող բլոգերներին և բրենդի առանձնահատուկ հյուրերին։ Երեկոյի ընթացքում ձևավորվել էր նրբագեղ և բացառիկ մթնոլորտ, որտեղ բույրն ու արվեստը միաձուլվել էին մեկ ամբողջության մեջ։


Երաժշտական տրամադրությունն ապահովեց սիրված Kami Friends-ը, իսկ երեկոյի ընթացքը վստահված էր բոլորի կողմից սիրված հաղորդավար Արսեն Գրիգորյանին՝ ապահովելով դինամիկ և բարձր տրամադրությամբ մթնոլորտ։


Այս բացումը նշանակալի քայլ է հայկական շուկայի համար՝ ներկայացնելով համաշխարհային մակարդակի բրենդ և ձևավորելով նոր չափանիշներ լյուքս ոլորտում։


Kilian Paris բուտիկը Երևանում ավելին է. այն մի ամբողջ աշխարհ է՝ նվիրված ինքնարտահայտմանը, զգայական փորձառություններին և ժամանակակից շքեղության մշակույթին։

Դիտել տեսանյութը