



























Tiziana Terenzi Luna Collection
Միջոցառումը ուղեկցվում էր երաժշտական երեկոյով՝ DJ-ի կատարումներով և թեմատիկ կոկտեյլներով, որոնք ստեղծում էին անմոռանալի մթնոլորտ։
🌙 Հյուրերի համար տեղադրված էին աստղադիտակներ՝ հնարավորություն տալով մոտիկից դիտել գիշերային երկինքը և զգալ տիեզերքի հմայքը։
Ինչպես նաև յուրաքանչյուր այցելու ստացավ անհատականացված բացիկ, որտեղ նշված էր իր բնավորության և հավաքածուի համապատասխան բույրի միջև խորհրդանշական կապը։
Միջոցառմանը ներկա էին հայտնի բլոգերներ, ինֆլուենսերներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր յուրովի բացահայտեցին Luna Collection-ի խորհրդավոր աշխարհը։