Կարմիր վարդերը, վարդի էսենցիան, լուսավոր ներոլին ու հասմիկը ստեղծում են արտահայտիչ ծաղկային փունջ։ Հաճելի բալային ակորդը ծաղիկներին հաղորդում է խաղային երանգ, իսկ բացառիկ Love Accord-ը փոխանցում է ձգողության ուժը։
Լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի համար նարնջենու ծաղկի բույրը Բեյրութի իր մանկության տան հիշողությունն է։ 2011 թվականին այդ հիշողությունը տեղ գտավ նորաձևության տան առաջին օծանելիքում՝ Le Parfum-ում, որը դիզայները ստեղծեց ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանի հետ։ Նարնջենու ծաղկի և հասմիկի նոտաներով այս բույրը դարձավ ELIE SAAB-ի պարֆյումերային պատմության սկիզբը։ Այսօր Le Parfum, Girl of Now և Elixir հավաքածուներից յուրովի կարելի է ճանաչել այն նույն նրբագեղությունը, որով հայտնի են դիզայների երեկոյան զգեստները։